Ստելլա Գրիգորյան. «Օրգանոն»
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19։00-ին, #LOFT-ում մեկնարկելու է Ստելլա Գրիգորյանի երրորդ անհատական ցուցահանդեսը` «Օրգանոն» խորագրի ներքո։ Թե ինչու «Օրգանոն», հեղինակն ինքը կպատմի և կփորձի հենց քանդակների միջոցով փոխանցել մեզ։
Ստելլայի աշխատանքները բնավ արձաններ չեն և այդպիսի հակում չեն էլ ունենա, թեկուզ եթե մարդու հասակի չափ լինեն։ Դրանք բոլորը հակված են կապվածություն պահպանել դիտողի հետ, լինի դա աքլոր-կինը, թե ձուկ-նավը, կամ Դոն Կիխոտի արկածները։
Ստելլայի փոքրածավալ քանդակները զգայական օրգանների կծիկ են, որոնք մարմնի հետ շփում են իրագործում։ Դա տեսանելի է նրա աշխատանքների մակերեսների անհարթությունից, շոշափելիությունից, որտեղ ակնհայտ երևում են հեղինակի ձեռքերի կամ գործիքի հետքերը։
Եվ ուրեմն, մեծ անհամբերությամբ սպասում ենք ցուցահանդեսի բացմանն ու Ստելլայի արվեստով հետաքրքրվող «բոլոր»-ին։ ։)
Մուտքը՝ LOFT-ի մշտական տարիֆներով (ներառյալ քաղցրավենիքի, սուրճի և թեյի հյուրասիրություն)
————————————————————————————
Ստելլա Գրիգորյանը 2016 թվականից դասավանդում է «Մուղդուսյան» արվեստի կենտրոնում։
Իր ուսանողական տարիների ընթացքում նա մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, ներառյալ 2013 թվականի Երիտասարդական ցուցահանդեսը, նույն տարի մասնակցել է “Բրոնզ և ծավալ” խորագրով ցուցահանդեսին: 2014-ին Ստելլան իր ներդրումն ունեցավ Սբ. Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես-մրցույթում:
2015-ին “Հարյուր տարի անց” խորագրով Հայող Եղեռնին նվիրված ցուցահանդեսին ներկայացավ իր յուրօրինակ քանդակային աշխատանքով: Դեկտեմբերի 14-ին Մանկավարժական համալսարանում բացվեց Ստելլա Գրիգորյանի առաջին անհատական ցուցահանդեսը` “Զբոսանք” խորագրով :
2016 թվականին «Նարեկացի» արվեստի միությունում բացվեց Ստելլա Գրիգորյանի երկրորդ անհատական ցուցահանդեսը։ Հեղինակը նույն տարի մասնակցել է «Հայ Արտ» մշակութային կենտրոնի, Նկարիչների Միության և այլ ցուցահանդեսներում։
