Social media on Black Friday
Նոյեմբերի 15-ին` ժամը 19:00-ին, Digital Marketing Services-ը և #LOFT-ը հրավիրում են բոլորին՝ մասնակցելու «Social media on Black Friday» դասընթացին:
Սոց․ մեդիան հեղաշրջել է գնելու և վաճառելու գործընթացը։ Ահա թե ինչու, #DMS-ից Նարինե Գալստյանն ու Հովհաննես Պետրոսյանը ցանկանում են կիսել ձեզ հետ որոշ գաղտնիքներ, թե ինչպես կարելի է մեծ վաճառքներ ունենալ #BlackFriday-ի և #CyberMonday-ի ընթացքում։
Նրանք մշակել են այս դասընթացը, որպեսզի օգնեն ձեզ մասնաբաժին ունենալ 50 մլրդ դոլար ընդհանուր վաճառքներում, որը գրանցվեց անցյալ տարի։
Black Friday-ի գաղափարը ձևավորվել է 1961թ․-ին և դարձել է սիրված ավանդույթ։ Դասընթացը կօգնի ձեզ ճիշտ դիրքավորել ձեր բիզնեսը շուկայում, որպեսզի առավելագույն հաջողություններ ունենաք նաև ավելի ժամանակակից Cyber Monday-ին։
Այն կսովորեցնի ձեզ մշակել սոց․ մեդիայում վաճառքների ճիշտ ռազմավարություն նախքան Black Friday-ը, այդ օրերի ընթացքում և հետո։ Միասին կուսումնասիրենք, թե ինչպես կարող ենք նոր հետևորդներ ունենալ և մեծ վաճառքներ գրանցել՝ օգտագործելով սոց․ մեդիայի հնարավորությունները։
Ի՞նչ կտա Ձեզ այս դասընթացը․
-Մշակել վաճառքի ռազմավարություն՝ Black Friday-ին և տոներին մեծ վաճառքներ ունենալու համար
-Ներգրավել նոր հաճախորդներ ու մեծացնել վաճառքները
-Տիրապետել հետաքրքիր խորհուրդների և հնարքների սոց․ ցանցերի վերաբերյալ
Ու՞մ համար է դասընթացը․
-Սեփական բիզնես վարողների, ովքեր ցանկանում են մեծացնել վաճառքները
-Մարքեթինգի մասնագետների, ովքեր ցանկանում են կազմել ճիշտ ռազմավարություն Black Friday-ին և Cyber Monday-ին վաճառքները խթանելու համար
-Նրանց, ովքեր հետաքրքրված են մարքեթինգային արշավների նոր գաղափարներով և ցանկանում են տիրապետել սոց․ մեդիայի վերջին հնարքներին
Պարտադիր պայման․
#Facebook-ի և #Twitter-ի նախնական գիտելիք
Դասընթացի արժեքը՝ 5000 դրամ:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: