Գրքի շնորհանդես ՆԱՄ-ում
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Լեռ Կամսարի «Չապրած օրերը» գրքի շնորհանդեսը:
«Չապրած օրերը» հեղինակի հետմահու տպագրված գիրքն է, որն ընդգրկում է Լեռ Կամսարի անտիպ օրագրությունը՝ 1945 թվականից մինչև 1947 թվականը:
Տեսնելով, որ խորհրդային մամուլն ընտրողաբար է մոտենում իր ֆելիետոններին` Լեռ Կամսարը հրաժարվում է իր գործերը տպագրել և 1925 թվականից օրագրության միջոցով է փորձում խորհրդային օրերի իրական պատմությունը հասցնել եկող սերունդներին։
Միջոցառման ընթացքում Լեռ Կամսարի թոռնուհին՝ Վանուհի Թովմասյանը, կներկայացնի գրքի ստեղծման պատմությունը, իսկ գրող-հրապարակախոս Աշոտ Հովսեփյանը հանդես կգա «Չապրած օրերի» մասին ակնարկով:
Միջոցառման վերջում նախատեսվում է գրքի մասին զրույց-քննարկում։
Մուտքն ազատ է:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ:
Արկադի Դումիկյան 2023
Спортивно-концертный комплекс имени Карена Деми...
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 35.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)