«Գրիգոր Խանջյան. Պատկերից անդին» ցուցադրություն
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Գրիգոր Խանջյան. Պատկերից անդին» ցուցադրության բացումը՝ նվիրված հայ մեծանուն արվեստագետի 90-ամյա հոբելյանին: Գրիգոր Խանջյանի (1926-2000) անունը սերտորեն կապված է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ, որտեղ գտնվում է վարպետի հայտնի մոնումենտալ որմնանկարը: Ցուցադրությունում ընդգրկված են վարպետի չցուցադրված էսքիզները ընտանեկան և մասնավոր հավաքածուներից, որոնք ներկայացնում են նրա ստեղծագործության երեք կարևոր ոլորտները՝ գրքի ձևավորում և նկարազարդում, ինտերիերների (հիմնականում՝ եկեղեցական) դիզայն, ինչպես նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնում գտնվող մոնումենտալ եռամաս որմնանկարը:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նպատակն է ներկայացնելու Խանջյանի գեղարվեստական ժառանգության կարևոր շերտերը, որոնց մի մասը հայտնի չէ հանրության լայն շրջանակներին: Հիմնականում գրաֆիկական էսքիզներից բաղկացած «Գրիգոր Խանջյան. Պատկերից անդին» ցուցադրությունը բացահայտում է արվեստագետի հանրահայտ կոթողային գործերի ստեղծման պատմությունը: Խանջյանը դարձավ ազգային պատումի, ազգային-ազգագրական նոր պատկերագրության և էթնո-մոդեռն ուղղության կերտողներից մեկն ու առաջատարը խորհրդահայ կերպարվեստում:
Ցուցադրությունը գործելու է մինչև 2017 թվականի փետրվարի 19-ը: Հանրային բացումը կլինի նոյեմբերի 11-ին: Մուտքն անվճար է:
The Cafesjian Center for the Arts (CCA) announces the opening of the exhibition, Grigor Khanjyan: Beyond Image, dedicated to the 90th birthday anniversary of the celebrated Armenian artist. Grigor Khanjyan’s (1926-2000) name is closely associated with the Cafesjian Center for the Arts, where the artist's famous monumental mural is located. Sketches from private collections and the artist’s family collection that have never been exhibited are included in the exhibition, representing three key areas of his work; book design and illustration, interior design (mainly of churches) and the monumental triptych mural at the Cafesjian Center for the Arts.
The Cafesjian Center for the Arts presents essential layers of Grigor Khanjyan’s artistic legacy with which the public was not entirely familiar. The exhibition, Grigor Khanjyan: Beyond Image, includes graphic sketches revealing the history of the artist’s creation of his famous monumental works. Grigor Khanjyan became one of the creators and leaders of the national narrative focused on new national and folkloric iconography and the ethno-modern direction in Soviet-Armenian art.
The exhibition will last till February 19, 2017. Public admission will start from November 11, free of charge.
