Классика
Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը. «Թաքնված հույզեր»
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին սիրով հրավիրում ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարան վայելելու «Թաքնված հույզեր» խորագրով «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը: Երեկոյի ընթացքում ելույթ կունենա Կանադացի դաշնակահար Ռոնյե Բոյսը: Ծրագրում ընդգրկված են Լյուդվիգ վան Բեթհովենի, Իսահակ Ալբենիսի, Մորիս Ռավելի, Ֆրեդերիկ Շոպենի, Լեոշ Յանաչեկի և Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործությունները:
