Выставка
Լուսանկարների ցուցահանդես ՆԱՄ-ում
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Մեսրոպ Մեսրոպյանի լուսանկարների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կրում է «Արևմտյան Հայաստան… Կորուսյալ դրախտ...» խորագիրը:
Մեսրոպ Մեսրոպյանը լուսանկարների միջոցով ներկայացնում է երազանքներով, սիրով, կարոտով, հարազատությամբ պարուրված, բայց և պարտադրաբար անտերունչ թողնված հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը:
Մուտքն ազատ է:
