Театр
«Հմտությունների կամուրջը». Լալա Մնացականյան
Նոյեմբերի 21-ին, ժամը 18:01, «Հմտությունների կամուրջ»-ը ճանապարհորդությունը կշարունակի սիրված դերասանուհի, բեմադրիչ Լալա Մնացականյանի հետ:
Բաց մի՛ թողեք նոր ու դրական տպավորություններ ստանալու հնարավորությունը:
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին, ժամը 18։01-ին քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում, 5-րդ հարկ 518 սենյակ (հասցե՝ Բուզանդի 1/3):
Նախագիծն իրականացնում է «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ն Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ:
«Հմտությունների կամուրջ» նախագիծը հետաքրքիր, բաց հանդիպումների շարք է, որի շրջանակներում հայտնի, իրենց ոլորտում կայացած մարդիկ կիսվում են իրենց հմտություններով մասնակիցների հետ։ Վերջիններս հնարավորություն են ստանում հյուրին ուղղելու իրենց հուզող հարցերը։
