Ավելի երջանկաբեր է տալը, քան առնելը
«Ավելի երջանկաբեր է տալը, քան առնելը»
#MYbookstore գրախանութի նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-ին, ժամը 10:00-22:00-ին, Երևան մոլում տեղի կունենա աննախադեպ ակցիա` բարեգործական գրքահավաք-ցուցահանդես:
Մինչև դեկտեմբերի 5-ը զանգահարեք մեզ, թողեք Ձեր հասցեն, մենք սիրով կմոտենանք և Ձեր տնից կվերցնենք այն գրքերը, որոնք ցանկանում եք նվիրել: Դրանք կպահեստավորվեն #Vela ուսումնական կենտրոնում:
Գրքերը չեն վաճառվելու:
Ցուցահանդեսի ժամանակ կարող եք մոտենալ և վերցնել ցանկացած գիրք, փոխարենը դրված արկղերից մեկի մեջ կթողնեք այնքան գումար, որքան ցանկանաք:
Հավաքված ողջ գումարը, Ձեր ներկայությամբ, կփոխանցվի քաղցկեղով հիվանդ երեխաների օգնությանն ուղղված #FUND100 բարեգործական հիմնադրամին:
Այսպիսով, միանալով ակցիային, Դուք դառնում եք կրկնակի բարեգործ.
• Նվիրելով նոր կյանք գրքերին
• Մի փոքր ներդրում անելով` ևս մի փոքրիկի վերադարձնում իր անհոգ և առողջ մանկությանը
Միջոցառման կայացմանն աջակցում են`
1. Երևան Մոլը
2. Menu.am ընկերությունը
3. #gg ընկերությունը
4. Անտարես հրատարակչությունը
5. Հայաստանի մշակութային հիմնադրամը
Ցուցահանդեսի ընթացքում սպասվում են բազմաթիվ անակնկալներ: Խնդրում ենք ներկայանալ միայն ԲԱՐԻ ժպիտով ))))
