Կինոդիտում. Կինոքննարկում
Գերբնական գազաններ, և որտեղ են բնակվում նրանք / Fantastic Beasts and Where to Find Them
Սիրելի՛ ԷՕՆցիներ, մեր կինոակումբի անդամներ և պարզապես կինոխելագարներ:
ԷՕՆը և Մոսկվա Կինոթատրոնը սկսում են նոր նախագիծ կինոսերների համար՝ Կինոդիտում + Կինոքննարկում մեկ օրում:
Նախագծի շրջանակներում ձեզ սպասվում է ֆիլմի դիտում Մոսկվա Կինոթատրոնում, իսկ ֆիլմից հետո՝ բուռն քննարկում ԷՕՆում՝ 2 միջոցառումն էլ 20% զեղչով:
Այսպիսով, պրեմիերայից ընդամենը 1 օր հետո՝ նոյեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ին ԷՕՆցիներով գնում ենք միասին դիտելու շատ սպասված մի ֆիլմ՝ Ջ. Կ. Ռոուլինգի “Գերբնական գազաններ, և որտեղ են բնակվում նրանք”:
Ֆիլմը ներկայացնում է գրող Նյուտ Սքամանդերի արկածները մոգերի նյույորքյան գաղտնի խմբակցությունում: Դեպքերը տեղի են ունենում Հարի Փոթերի՝ գիրքը դպրոցում ընթերցելուց 70 տարի առաջ:
Տևողությունը՝ 133 րոպե
Լեզու՝ ռուսերեն
2 միջոցառումների մուտքը զեղչով ՝ 2,500 դրամ:
Տոմսերը կարող եք ձեռք բերել ԷՕՆում նախորոք կամ մինչև միջոցառման սկիզբը:
___________________________________________
Dear Aeoners, our cine club members and movie buffs. AEON together with Moscow cinema are launching a new project for you-2 in one: a movie screening at Moscow cinema and a hot discussion at AEON afterwards. You will get a 20% discount at both places. So, the day after the premiere, on 19th November at 18:00 Aeoners head to Moscow cinema to watch long-awaited movie by Joan K. Rowling Fantastic Beasts and Where to Find Them.
The movie is about the adventures of writer Newt Scamander in New York's secret community of witches and wizards seventy years before Harry Potter reads his book in school.
Running time: 133 min
Language: Russian
Ticket: discounted price of AMD 2,500.
