Театр
Շարժումը որպես հոգեբանական և փիլիսոփայական արտահայտչամիջոց
Նոյեմբերի 25-ին "Գոյ" կենտրոնում դասախոսությամբ հանդես կգա "Միհր" թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե- Գալստյանը։ Դասախոսության ընթացքում շարժումը կներկայացվի հոգեբանական և փիլիսոփայական հարթություններում։ Դասախոսությունը կուղեկցվի թատրոնի մի քանի ներկայացումներից հատվածների ցուցադրությամբ և վերլուծությամբ:
"Միհր" թատրոնը "ժամանակակից պար" ուղղության միակ ներկայացուցիչն է տարածաշրջանում։ Թատրոնը ստեղծագործում է նաև էմոցիոնալ պար, շարժման երաժշտություն, ֆիզիկական պար ու այլ փորձարարական ուղղություններում:
Հանդիպում ենք ուրբաթ՝ նոյեմբերի 25-ին ժամը 18։30-ին ԳՈՅ կենտրոնում։
Հասցե՝ Բաղրամյան 50գ (Հայ-արգենտինական դպրոցի հարևանությամբ)։
Մուտքն ազատ է:
