«Բիզնես հանդիպում թեյի շուրջ» Վահե Բալուլյանի հետ
Հյուր՝ Վահե Բալուլյան
Նոյեմբերի 25-ին ժամը 15:00-ին ԷՕՆում տեղի կունենա «Բիզնես հանդիպում թեյի շուրջ» ծրագիրը:
Այս ամսվա հանդիպման պատվավոր հյուրն է “The Club” ռեստորանի և “InVino” wine shop-ի հիմնադիր Վահե Բալուլյանը:
Վահե Բալուլյանը ծնվել և մեծացել է Երևանում: 1991 թվականին տեղափոխվել է ԱՄՆ: Մասնագիտությամբ կառավարման մասնագետ է և այս ոլորտում մեծ փորձ ունի: Որպես կառավարման մասնագետ նա աշխատել է մի շարք երկրներում` Անտիգուայում, Ջիբրալթարում, Կանադայում, Ավստրիայում, այդ ընթացքում մշտապես պահել է կապը հայրենիքի հետ և ամեն տարի մի քանի անգամ այցելել է Հայաստան:
2011 թվականին Վահե Բալուլյանը վերջնականապես տեղափոխվում է Հայաստան: Իր երկու երեխաներն էլ ծնվել են Երևանում: Դեռ 2003 թվականին Վահեն և իր ընկերները հիմնում են “The Club” ռեստորանը, իսկ հայրենիք վերադառնալուց հետո նաև “InVino” wine shop -ը: Վերջինիս նպատակն էր ոչ միայն վաճառել լավ գինի ամբողջ աշխարհում, այլ նաև զարգացնել գինի խմելու մշակույթը Հայաստանում, քանի որ ըստ Վահեի, գինին դա միայն ոգելից խմիչք չէ: Դա պատմություն է և փիլիսոփայություն:
Վահե Բալուլյանը հանդիսանում է նաև Tapastan ռեստորանի և Trinity Canyon Vineyards ընկերության համահիմնադիրը:
Վահեն նաև BetConstruct ընկերության գործադիր տնօրենն է:
Հանդիպման ընթացքում նա կկիսվի իր փորձով, հաջողության պատմությամբ և գիտելիքներով: Կխոսի միջազգային և հայաստանյան բիզնեսների առանձնահատկությունների, նմանությունների և տարբերությունների մասին:
Մուտքն անվճար է:
