Աշխատանքի տոնավաճառ 2016
«Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան» և «ԱՐՄԱԿԱԴ» ընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 2-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպում են աշխատանքի տոնավաճառ, որին կմասնակցեն ավելի քան 20 կազմակերպություն՝ առաջարկելով հարյուրավոր թափուր աշխատատեղեր:
Տոնավաճառը բաղկացած է լինելու երկու մասից։ Ժամը 14:00 Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» դահլիճում կսկսվի սեմինար։ Ժամը 16:00-ից Կոնգրես հյուրանոցի «Մեծ» դահլիճում կսկսվի բուն տոնավաճառը, որտեղ բոլոր մասնակից ընկերությունները կներկայանան առանձին սեղաններով։ Տոնավաճառն ավարտվելու է 19:00:
Տոնավաճառի մուտքը հնարավոր է միայն գրացմամբ։
Գրանցված մասնակիցների համար տոնավաճառի մասնակցությունն անվճար է։
Աշխատանքի տոնավաճառի նպատակն է ստեղծել հարմարավետ ու բարենպաստ միջավայր աշխատանք փնտրողների ու գործատուների համար։ Տոնավաճառին մասնակցելու և իրենց մոտ առկա թափուր աշխատատեղերն են ներկայացնելու հետևյալ կազմակերպությունները.
Ameria Bank
AUA
Rostelekom
BetConstruct
Ginosi
Globbing
IDEA
Inecobank
SEF
Teach for Armenia
JTI Armenia
Prometey Bank
PricewaterhouseCoopers
Russian-Armenian University
TotoGaming
Converse Bank
AlphaPharm
Իրավաբանների հայկական ասոցիացիա
Եթե փնտրում եք աշխատանք, ապա այս տոնավաճառը հիանալի հնարավորություն է այն գտնելու համար։ Բաց մի թողեք աշխատանք գտնելու այս բացառիկ միջոցառումը և մի մոռացեք գրանցվել հիմա:
