Եվրոպական արժեքներ․ բարի՞ք, թե՞ չարիք
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 19։30-ին՝ #LOFT ինքնազարգացման կենտրոնը հրավիրում է բաց-քննարկման՝ «Եվրոպական արժեքները․բարի՞ք, թե՞ չարիք» թեմայով։
Քննարկման ընթացքում մենք կփորձենք պարզաբանել՝ արդյո՞ք հնարավոր է եվրոպական արժեքների ինտեգրումը հայկական իրականության մեջ՝ ամենատարբեր բնագավառներում՝ ընտանիքից մինչև կրթություն և հասարակություն։ Եվ նաև ի՞նչ հետևանքներ կլինեն հայկական իրականության մեջ եվրոպական արժեքների ինտեգրումից հետո։
Երեկոյի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող մի քանի սոցիալական հոլովակներ, որոնք կօգնեն մասնակիցներին իրենց կարծիքը հստակ արտահայտելու համար։
Այդ օրը կունենանք եվրոպական-դեմոկրատական տոլերանտ բաց հարթակ և հայկական «տաքարյուն» բանավեճ։ ։)
Մուտքը անվճար է, քանի որ LOFT-ը ստեղծում է իսկապես հասանելի և բաց հարթակ հանրային քննարկումների համար։
