Другое
Երաժշտական քուիզ. Հատուկ թողարկում
Սիրելի երաժշտամարզիկներ, չեմպիոններ և ռեկորդակիրներ, այս անգամ քուիզին միանալու կրկնակի մեծ պատճառ կա, քանի որ այն պատրաստելու և վարելու են Մանուշակն ու Կարինեն, Էօնի «վեդմաները» (վհուկները): Նրանք կպատրաստեն մոգական խառնուրդ՝ 80-90-ականների սինթեզատորներ, օձի կաշի, գորտի փոշի, ամենաթարմ ու ճանաչված, ինչպես նաև հին ու փախած երգեր, քավրներ, ալբոմի շապիկներ, սուպերլուսնի շողեր:
Ասենք, որ քուիզը սովորականից մի փոքր երկար է լինելու, ինչը, կարծում ենք, բոլորին էլ դուր կգա: Ավելի շատ երգեր, ավելի շատ ադրենալին, հումոր ու կարևորը՝ հատուկ մրցանակ:
Մուտքը՝ 1500 դրամ (ներառյալ քաղցրավենիք, թեյ, սուրճ, ռոքնռոլ):
