Բանավիճում ենք բոլորս :)
Նոյեմբերի 25-ը Կանանց բռնության դեմ պայքարի միջազգային օրն է: Այդ օրվան ընդառաջ` Թիմ Թայմ ակումբը և Հաջողակ Կին երիտասարդական ՀԿ Success Lady youth NGO-ն կազմակերպում են բանավեճ կանանց և նրանց հասարակական դերի մասին: Սիրով սպասում ենք տրամաբանող, հնարամիտ, խելացի, արագ և ճկուն մտքի տեր անձանց՝ բանավիճելու ներկա հասարակության միաժամանակ ամենախոցելի և կարևոր հարցերից մեկի մասին՝կանանց դերի և նրանց իրավունքների:
Թեմաներից լինելու են հետևյալ հարցերի շուրջ՝
1. Ընտանի՞ք, թե՞ կարիերա
2. Գեղեցի՞կ, թե՞ խելացի կին
3. Ապրել ամուսնու ծնողների հե՞տ, թե՞` առանձին:
Կտրվեն նաև բոնուս հարցեր:
Բանավեճը կկայանա Նոյեմբերի 26-ին՝ժամը 18:00-ին Թիմ Թայմ ակումբում, հասցեն՝Զաքյան 10:
Ուշադրություն. Մուտքն ազատ է:
Մասնակցության համար գրանցվելը պարտադիր է:
Սպասվում ենք բուռն քննարկում ու բանավեճ:
