Լիա Աբրահամյան․ «Կուսուդամա»
Բոլորին սիրով հրավիրում ենք Լիա Աբրահամյանի «Կուսուդամա» ցուցահանդեսին՝ նվիրված Ճապոնիայի արվեստի կախարդական ճյուղերից մեկին։
Բացումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17։00-ին, Էօն ակումբում։
«Կուսուդամա» ցուցահանդեսը արդյունք է Լիա Աբրահամյանի ճապոնական մշակույթի նկատմամբ ունեցած իր նվիրումին, որի շնորհիվ մեզ հնարավորություն է տրվում ճանաչել ու մոտենալ այս աշխարհին։ Հեղինակը տարիներ ի վեր ուսումնասիրել ու հմտացել է Ճապոնիայում տարածված թղթի ծալման արվեստին, այն է՝ օրիգամիին, որի բազում զարգացումներից մեկն էլ և կուսուդամայի բազմածալք ճյուղն է։ Կուսուդաման ճապոներենից թարգմանաբար նշանակում է «բժշկող գունդ»՝ նկատի ունենալով խնկի կամ չորացրած ծաղիկներից կազմված փունջը և դրա այրումից առաջացած բույրը։ Հետագայում կուսուդամաները սկսեցին պատրաստել թղթից, որի մասնիկները կարող են տատանվել 6-ից մինչև 60 ու ավել բաղադրիչների միջև։
Կուսուդամաներին նվիրված այս առանձին ցուցահանդեսը բացառիկ է Հայաստանում իր թեմատիկայով, ընտրված նմուշներով և կատարման հմտությամբ։ Բացման օրը տեղի կունենա նաև վարպետության դաս, որի ընթացքում հեղինակը ցույց կտա մի քանի կուսուդամաների պատրաստման եղանակները և կպատմի դրանց առանձնահատկությունների մասին։
Մուտքը 1000 դրամ՝ ներառյալ վարպետության դասը, թեյ, սուրճ, քաղցրավենիք և միջոցառմանը կից փոքրիկ հյուրասիրությունը։
-----------------------------------
We are happy to welcome you all to Lia Abrahamyan’s “Kususdama” exhibition dedicated to one of the magical branches of Japanese art. The opening will take place on December 18, 5 P.M. at AEON Time Club.
The “Kusudama” exhibition is a result of the artist’s great devotion to Japanese culture, it gives us a unique opportunity to reveal and appreciate this world. For many years Lia has been exploring and acquiring her skills in Japanese paper art – origami, and especially in kusudamas as one of its developments. In Japanese language, “kusu-dama” literary means “medicine ball” indicating the spheric shape of the incense bunches that release fragrant smoke when burned. Later, kusudamas were made from paper, consisting from six to sixty or more units.
This exhibition of kusudamas is exclusive in Armenia with its subject, chosen models and masterly technique. On the opening day, Lia Abrahamyan will also lead a workshop, during which guests can learn the basics of making a kususdama and its specificities.
Entrance fee: 1000 AMD (includes origami workshop, tea,coffee,biscuits).
