Ինչպե՞ս արտահանել առանց վնասների
Րաֆֆի Մխչյան
Զրույցը վարում է
Վահրամ Միրաքյանը
Եթե արտադրող եք կամ ունեք պրոդուկտ, որը կցանկանայիք արտահանել, եթե հետաքրքրում է արտահանման համար բրենդի ստեղծման առանձնահատկությունները, եթե հետաքրքրում է արտահանման բարդությունները հաղթահարելու սկզբունքներն ու արտասահմանում շուկաներ գտնելու առանձնահատկությունները, ապա ՀՀ արտահանողների միության նախագահ, #RioGrande բրենդի ու ընկերության հիմնադիր Րաֆֆի Մխչյանի հետ հանդիպումը Ձեզ օգտակար կլինի:
«Ինչպե՞ս արտահանել առանց վնասների» թեմայով հանդիպման ընթացքում քննարկվելու են.
1. Ինչպե՞ս ստեղծել արտահանմանն ուղղված բրենդ
2. Արտահանման ի՞նչ պատմություն ունի Rio Grande-ն
3. Ինչպե՞ս է պետք պատրաստվել արտահանմանը
4. Ինչպե՞ս հաջողության հասնել արտասահմանի շուկաներում
5. Ինչպե՞ս ներքին շուկայից անցնել արտաքին շուկաներին և այլն
Զրույցը վարում է «Չոր մարքեթինգ» գրքի ու կուրսի հեղինակ Վահրամ Միրաքյանը:
Հանդիպումը կլինի Նոյեմբերի 29-ին՝ երեքշաբթի, 19:00-ին #LOFT Բիզնես ակումբի հանդիպումների շրջանակում:
Մուտքի արժեքը` 1600 դրամ` ներառյալ թեյ, սուրճ և քաղցրավենիք:
