Էլզան, Աննան եւ Օլաֆը
Կիրակնօրյա մեր միջոցառումների շարքում նորից հրավիրում ենք պատրաստելու, այս անգամ՝ նախատոնական տոպրակ-պայուսակներ երեխաների սիրելի Էլզայի, Աննայի եւ Օլաֆի պատկերներով:
Քնարիկի օգնությամբ երեխաները հնարավորություն կունենան պատրաստել տոպրակ-պայուսակներ իրենց համար կամ գուցե սիրելիների նվերների. առանձնացրել ենք կտորներ եւ այլ նյութեր, որոնցով երեխաները կկարողանան ստանալ ինչպես պայուսակները, այնպես էլ սիրելի մուլտֆիլմի հերոսների կերպարները: Իհարկե ճիշտ կողմնորոշվելու եւ համադրելու համար մենք խորհուրդներ չենք խնայի, իսկ պատրաստելու համար էլ բավական հեշտ ձեւեր ենք մտածել, որ երեխաները չդժվարանան: Ասեղ չենք օգտագործելու, փոխարենը` ամրացնող եւ փակցնող այլ անվտանգ նյութեր:
Մասնակցել կարող են 4 տարեկան եւ բարձր երեխաները: Մեկ երեխայի համար մասնակցության արժեքը 2000դրամ է, որը ներառում է բոլոր անհրաժեշտ նյութերը:
Մեր հասցեն` Բուզանդի 43՝ Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ:
Կհանդիպենք շաբաթ՝ 12:00-ին:
