«Անպարտելի»․ Ֆիլմ և էթիկա
Դեկտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը #LOFT-ում տեղի կունենա «Ֆիլմ և էթիկա» նախագծի սպասված երկրորդ հանդիպումը։
Այս անգամ կինոդիտման և կինոքննարկման թեման «Շփման էթիկետ»-ն է։
Դիտելու ենք Կլինտ Իստվուդի՝ իրական փաստերի հիման վրա նկարահանված «Անպարտելի» ֆիլմը դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19։00-ին։
Ֆիլմը պատմում է Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մադելայի կյանքի և գործունեության մասին, ով եղել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ամենահայտնի ակտիվիստներից մեկը։
«Շփման էթիկետ»-ն բավականի լուրջ տարեր է ներառում իր մեջ՝ շփում ընտանիքում, հասարկությունում, բիզնեսում և ոչ միայն: Ֆիլմի դիտումից հետո տեղի կունենա քննարկում՝ էթիկայի տեսանկյունից հենց մասնագետների հետ։
Հանդիպումը կվարի «Տեր և Տիկին» Էթիկայի կենտրոնի տնօրեն Մարգարիտա Խաչատրյանը, ով հյուրընկալելու է «Զարթուցիչ» նախագծի, Առաքելյան Փարթներս Քոնսալթինգ ընկերության հիմնադիր Գրիգոր Առաքելյանին։
Մուտքավճարը՝ 1500 դրամ:
