Другое
Ոչ-ֆորմալ քննարկում-թեյախմություն
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող և «Շվեյցարիայի միջազգային զարգացման գործակալության» կողմից ֆինանսավորվող «Շուկաներ Մեղրիի համար» (M4M) ծրագիրի շրջանակում կազմակերպվող ոչ-ֆորմալ քննարկում-թեյախմություն:
LOFT ինքնազարգացման կենտրոնում դեկտեմբերի 1-ին՝ ժամը 18:30 հանդիպում ենք համստեսելու Մեղրիի թեյերը, չրերը և քննարկելու Ձեր գործունեության զարգացման հեռանկարները Մեղրիի տարածաշրջանի թեյագործ և չրագործ ֆերմերների հետ, ինչպես նաև հյուրընկալելու ենք Tea Studio Halabyan-ից Hrant Zen Danduroff-ին, ում հետ միասին կպատրաստենք Մեղրիի թեյերը / նռան ծաղիկով/:
Հանդիպման ժամանակ ԾիրանԷ ընկերությունը ներկայացնելու է նաև Մեղրիի նռան կորիզով և կեղևով պատրաստված բնական օճառները:
