Վահրամ Գալստյան «Իրադարձություն ընդհանուր պլանում»
Վահրամ Գալստյան «Իրադարձություն ընդհանուր պլանում»
Ցուցահանդեսի հանրային քննարկում
Կավը պլաստիկական արվեստի համար պարզապես նյութ չէ։ Այն նախանյութ է, և ենթակա է մշակման այնչափ, որչափ թույլ են տալիս արվեստագետի մտահաղացման ու հմտության սահմանները։ Ի տարբերություն բնական այլ նյութերի(փայտ, քար), որոնք մշակվելուց հետո դառնում են գործի վերջնական կրողը, կավը՝ ստանալով իր կատարյալ ծավալը, դառնում է նմուշ, մատրիցա ձուլման ենթակա նյութերով բազմացման համար։
Վահրամ Գալստյանը «Իրադարձություն ընդհանուր պլանում» խորագրով իր նախագծում զանցում է կավի այդ գործառույթը։ Ստեղծելով նմուշը, գլանաձև մի ծավալ՝ նա կանգ չի առնում եւ իր ինստալացիան հագեցնում է դրան նմանվող բազմաթիվ այլ նմուշներով։ Ի՞նչ է ուզում արվեստագետը մեզ փոխանցել այս յուրօրինակ բազմացմամբ, ըստ էության՝ հակաբազմացմամբ։
Ծավալների ձևական նմանության ներքո դրանց իրական տարբերության քողարկումը հղում է արվեստի գործի ստեղծման երկու տարբեր ռեժիմների՝ ձեռքի աշխատանքի և մեքենայական արտադրության պատմական հակադրությանը։ Դասական արվեստի ստեղծագործության համար ձեռքի աշխատանքը, արվեստագետի ժեստը անշրջանցելի է։ Ի՞նչ է տեղի ունենում, երբ արվեստի գործի ստեղծմանը միջամտում է մեքենայական արտադրությունը, երբ սերիականը գալիս է փոխարինելու եզակիին, բնական կրկնությունը՝ անկրկնելի խորհրդանշականին։ Ինչպես են եզակին ու խորհրդանշական կայանում, երբ դրանք ներքնայնացաված են։
Եկեք քննարկենք վերոնշյալ թեմաները հետեւյալ առանցքներով.
-նյութի պատմություն և պատմության նյութ
-առանձնահատուկ դեպք/շարքային իրադարձություն
-արվեստի աշխատանք/արհեստավորի արտադրություն
-ստեղծագործական ազատություն/տեխնոլոգիական կարգապահություն
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
Best of Հովհաննես Դավթյան
Տոմսերի արժեքը՝ Սեղանների շուրջ՝ 20000դր. Շարքերում՝ 8000-15000դր.:
Արկադի Դումիկյան
Спортивно-концертный комплекс имени Карена Деми...
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 45.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)