Պենտագրաֆիկա. Արուսի Սիրադեղյան
Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին, տեղի կունենա ժողովրդական վարպետ Արուսի Սիրադեղյանի՝ «Պենտագրաֆիկա» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:
«Պենտագրաֆիկա» տերմինը հեղինակը հորինել է ելնելով իր աշխատանքների առանձնահատկությունից:
Պենտոգրամը կամ Սողոմոնի կնիքը՝ ամենատարածված երկրաչափական ձևերից մեկն է: Այն ունի 5 անկյուն, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է մի առանձին տարերք՝ ջուր, կրակ, հող, օդ և եթեր:
«Իմ ստեղծագործություններըը աբստրակցիա չեն: Աբստրակցիան՝ անառարկա արվեստն է, իսկ իմ աշխանաքների գլխավոր հերոսները՝ պենտոգրամի 5 տարրերն են : Ուստի իմ ստեղծագործական ոճը կարելի է անվանել պենտագրաֆիկա, որտեղ պատկերները ստացվում են 5 միջոցներով՝ գծով, գույնով, ստվերով, հարթություններով և ծավալներով » - նշում է Արուսի Սիրադեղյանը:
Արուս Սիրադեղյան
Ժողովրդական վարպետ
Ծնվել է 1971 թ., Երևան քաղաքում: Ավարտել է Երևանի Ճարտարագիտական համալսարանի քիմիական ֆակուլտետը:
1994-1999 թթ. խմբակային ցուցահանդեսների է մասնակցել Գերմանիայի Համբուրգ քաղաքում: 2001 թ. Շվեդիայի Կրիստիանշտատ քաղաքում մասնակցել է «Քաղաքի լավագույն նկարիչներ» խորագրով խմբակային ցուցահանդեսին: 2001-2003 թթ. անհատական ցուցահանդեսներ է ունեցել Շվեդիայի Օնեստատ, Մալմո և Գյոթեբուրգ քաղաքներում: 2016 թ. սեպտեմբերին Երևանում մասնակցել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված՝ «Կավ և կտավ» խորագիրը կրող ցուցահանդեսին:
Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոն
ք. Երևան, Աբովյան 64
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Cocomelon Mega Show
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Բրեմենյան Երաժիշտները
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.