Loft Out դեպի Վարպետ Լևոնի քարանձավ
Դեկտեմբերի 18-ին, հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու մեր ամենասյուր #LoftOut-ին։
Սյուրռեալիստների պատկերած անտրամաբանական տեսարանների, ամենօրյա ու սովորական առարկաներից ստեղծած արտասովոր «էակների» շուրջ տեղի կունենա քննարկում և սլայդի դիտում #LOFT-ում՝ ժամը 13։00-ին, որից հետո կմեկնենք Վարպետ Լևոնի քարանձավ, որը Հայաստանի նորագույն ժամանակների ամենայուրահատուկ տեսարժան վայրերից է:
Գետնափոր քարանձավ-թանգարանը գտնվում է Առինջ գյուղում, ունի 21 մետր խորություն, յոթ սենյակ, որոնք միացված են միջանցքներով ու աստիճաններով: Քարանձավում բազմաթիվ փորագրություններ կան, որոնք ևս վարպետ Լևոնն է արել: Նա նաև էլեկտրալարեր է անցկացրել ու լամպեր տեղադրել:
Վարպետ Լևոնը այս ստորգետնյա սրբատեղը կառուցել է միայնակ, երկու տասնյակ տարիների ընթացքում` օգտագործելով պարզագույն գորիքներ` մուրճ ու դուր:
Ի դեպ, այստեղ պահած երազանքներն անպայման կատարվում են։
Մասնակցության վճարը՝ 3000 դրամ:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
The Best of Rafayel Yeranosyan
Театр «Богема» (здание Союза писателей)
Տոմսերի արժեքը՝ 3000-6000դր.: