Другое
Loft Out․ Լուսիկ Ագուլեցու թանգարան
Այս անգամ #LoftOut-ի հետ միասին այցելություն ենք կատարելու նկարչուհի, ազգային մշակույթը ուսումնասիրող, գրքերի հեղինակ Լուսիկ Ագուլեցու թանգարան։
Գիդի ուղեկցությամբ կծանոթանանք թանգարանի նմուշների ցուցադրությանը, այնուհետև կպատրաստենք խաչբուռ, որի խորհուրդը կբացահայտենք միասին։
Դե ինչ, եթե սիրում եք հայկական մշակույթը և ցանկանում եք, որ Ձեր երեխան նույնպես հաղորդակից լինի ազգային մշակույթի արժեքներին, ապա միացեք մեզ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18։30-ին։ Մասնակցության վճարը 4000 դրամ է՝ ծնողն ու երեխան միասին (թեյի, սուրճի, քաղցրավենիքի հյուրասիրությունը ներառյալ)։
Հանդիպման վայրը՝ Մուրացանի փողոց, տուն 79
