Movie Quiz: Vol.3
Եկել է բոլորիս կողմից շատ սպասված կինովիկտորինայի ժամանակը: Այսպիսով, հավաքվելու ենք և լավ ժամանակ անց կացնենք, ստուգենք մեր կինո-գիտելիքները ու փորձենք հիշողությունը, վերհիշենք հին ու նոր ֆիլմերը, մուլտֆիլմերն ու սերիալները, վայելենք թիմային խաղն ու էներգիայով լցվենք մրցույթային մթնոլորտից:
ԱՐԱՐ թիմը Թիմ Թայմ ակումբում դեկտեմբերի 17-ին ժամը 18:30-ին կազմակերպում է կինովիկտորինա (Movie Quiz – Vol. 3):
Խաղը բաղկացած կլինի 6 փուլից, որոնցում պետք կլինի կռահել ֆիլմեր, հիշել ֆիլմերի soundtrack-եր, գուշակել ֆիլմերի կերպարներ և այլն: Ձեզ են սպասելու ինչպես արդեն սիրված, այնպես էլ նոր խաղափուլեր: Իսկ առաջին անգամ մասնակցողների համար նորությունները առավել շատ կլինեն:
Մրցելու ենք առավելագույնը 5 անձից բաղկացած թիմերով: Սպասում ենք քեզ քո թիմով, սակայն եթե թիմ չունես` սա լավ առիթ է ծանոթանալու միևնույն հետաքրքրություններ ունեցող նոր մարդկանց հետ և տեղում թիմ կազմելու: Հուսով ենք հանդիպել ինչպես նախորդ խաղերի մասնակիցներին, այնպես էլ նոր խաղացողների:
Մուտքավճար – 1500 դրամ (5 հոգանոց թիմը կվճարի 6000 դրամ), ներառյալ հյուրասիրություն, սուրճ, թեյ, քաղցրավենիք, հաճելի ժամանակ և լավ տրամադրություն:
