Кино
«Մեր մանկության տանգոն»
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվի Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմը:
«Մեր մանկության տանգոն» հայկական թատերգական կինոնկար է, որը էկրան է բարձրացել 1985 թվականին։
Ֆիլմը պատմում է հայ կնոջ մասին, ով հետպատերազմյան ծանր տարիներին կարողանում է մեծացնել երեխաներին՝ փորձելով նաև վերադարձնել ռազմաճակատային ընկերուհու հետ կյանքը կապած ամուսնուն։
ռեժիսոր, սցենարիստ` Ալբերտ Մկրտչյան
օպերատոր` Ռուդոլֆ Վաթինյան
մոնտաժ` Ս. Գաբրիելյան
երաժշտությունը` Տիգրան Մանսուրյան
դեկորացիաները` Ռաֆայել Բաբայան, Գագիկ Բաբայան
հնչունային ռեժիսոր` Յուրա Սայադյան
Մուտքն ազատ է:
