Բազար բլոտի առաջնություն
Ահա և այն, ինչ այդքան խնդրում էիք (խնդրողները գիտեն):
VivaroBet-ի օժանդակությամբ Ֆիքշնում անցկացնում ենք բազար բլոտի մրցաշար, որն այս անգամ ավելի մոտիվացիոն, բայցև՝ ավելի խիստ պայմաններ ունի: Դրանք բխում են նախորդ անգամից ստացած դասերից:
Խնդրում ենք դրանք ուշադիր կարդալ ու հարգել:
Նախ՝ գրանցման պայմանները.
1.Մրցաշարին մասնակցում է միայն 16 զույգ (ոչ մի բացառություն չի լինելու):
2.Մասնակցում են միայն առաջինն այդ իրավունքը ձեռք բերած 16 զույգերը (բացառություն չի լինելու):
3.Իրավունքը ձեռք է բերվում հետևյալ կերպ
ա/Ձևավորում եք զույգ
բ/ Այցելում եք Ֆիքշն,
գ/Վճարում եք 10000 դրամ դեպոզիտ (մասնակցության երաշխիքային գումար) մեկ զույգի համար
դ/Գրանցում եք զույգի անունները
ե/Այս ամենն անում եք մինչև ամսի 16-ի երեկոյան 23:59
Հիմա՝ մասնակցության պայմանները.
1.Դեկտեմբերի 18-ին 11:00-ից 11:15 ընկած հատվածում լինել Ֆիքշնի տարածքում (խնդրում ենք ներել՝ ուշացողները որակազրկվելու են:
2.Հանգիստ օգտվել 10000 դրամի շրջանակում ցանկացած խմիչքից ու ուտելիքից (մասնակցության վճարն ամբողջությամբ է դեպոզիտ, դա ձեր գումարն է):
Վերջում ամենաքաղցրը՝ մրցանակները.
Առաջին երեք տեղերը զբաղեցրած զույգերը ստանում են դրամական պարգևներ.
1-ին տեղ՝ 70 հազար դրամ
2-րդ տեղ՝ 50 հազար դրամ
3-րդ տեղ՝ 30 հազար դրամ
Գումարները երկու օրվա ընթացքում մուտք են արվելու ձեր Vivaro հաշիվներին: Դրանք հնարավոր կլինի ինչպես խաղարկել, այնպես էլ կանխիկացնել:
Բոլոր մասնակիցները ստանում են
1.Բազար Բլոտի Հայաստանի Բաց Առաջնության ուղեգրեր
2.Անվճար գրանցվում են 1.000.000 դրամ մրցանակային ֆոնդով Big Friday մրցաշարին
Բոլորիս բարի երթ: Եվ թող սուրբ չորս տզերը ձեզնից անպակաս լինեն:
