Գրքասերների Ամանորը Հոգվարթսում
Ամանոյա տոներին ընդառաջ «Հյուլե» ակումբը «Help House» ՀԿ-ի հետ համատեղ հրավիրում է բոլորին զրուցելու տղայի մասին, ով ողջ մնաց: Սա ևս մեկ հնարավորություն է ճանապարհորդելու Հոգվարթսյան կախարդական աշխարհում, վերհիշելու, կիսվելու, բանավիճելու: Այս անգամ կհանդիպենք ոչ թե թիվ 9 և 3/4 երթուղային կառամատույցում, այլ Արտ Հաուս ուսումնական կենտրոնում` քննարկելու «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գիրքն ու համանուն ֆիլմը: Մեզ կմիանա նաև Գրիֆինդորների նշանավոր շրջանավարտ, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Հանդիպմանը տեղի կունենա նաև թեմատիկ մրցույթ, որի հաղթողին կնվիրենք հայերեն թարգմանված «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գիրքը: Լինելու են այլ անակնկալներ ևս:
Հիշե'ք, որ Հոգվարթսից դուրս չի թույլատրվում կախարդել, և զգուշացեք մագլերից:
Մուտքն ազատ է:
