Մեծն Ռուխկյանի հետքերով
Հունվարի 23-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Դավիթ Մարուքյանի նկարների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կրում է «Մեծն Ռուխկյանի հետքերով» խորագիրը:
Դավիթ Մարուքյանն ավարտել է Երգի պետական թատրոնը:
Այժմ սովորում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 3-րդ կուրսում՝ գեղանկարչական բաժնում, և հաճախում է անհատական վոկալի դասընթացների միջազգային մրցույթների դափնեկիր, միջազգային փառատոների ժյուրիի անդամ, վոկալի դասախոս Մերի Կարապետյանի մոտ:
Մուտքն ազատ է: