Ծրագրավորումը 0-ից
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իմանալ ամեն ինչ ծրագրավորման մասին, հրավիրում ենք մասնակցելու «Ծրագրավորումը 0-ից» խորագրով սեմինարին։
Սեմինարի ընթացքում «Basic IT Center»-ի առաջատար մասնագետները Ձեզ կծանոթացնեն ծրագրավորմանը վերաբերող բոլոր մանրամասներին և կպատասխանեն Ձեր կողմից հնչեցվող հարցերին։
Սեմինարը հիմնականում նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր պատկերացում չունեն ծրագրավորման վերաբերյալ և ցանկանում են ստանալ սպառիչ տեղեկություններ աշխատաշուկայում ամենից շատ պահանջարկ ունեցող ՏՏ ոլորտի վերաբերյալ։
Սեմինարի մասնակիցներին կընձեռնվի հնարավորություն մասնակցելու «Basic IT Center»-ի կողմից կազմակերպվող ծրագրավորման դասընթացներին` հատուկ պայմաններով:
Մասնակցության վճարը կազմում է 1000 դրամ։
Գրանցման հայտերն ընդունվում են մինչև հունվարի 14-ը՝ ժամը 18:00-ն։
