Richard Strauss. Chamber works/Рихард Штраус. Камерные сочинения
Արամ Խաչատրյանի տրիո
Արմինե Գրիգորյան՝ դաշնամուր
Կարեն Քոչարյան՝ թավջութակ
Կարեն Շահգալդյան` ջութակ
Այս տարվա եզրափակիչ ակորդը կհնչի դեկտեմբերի 22-ին: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Արամ Խաչատրյան տրիոյի նախաձեռնությամբ, ինչպես նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության հովանավորությամբ «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը» ծրագրի շրջանակներում մեկ երեկոյի ընթացքում կկատարվեն Ռիխարդ Շտրաուսի երեք կամերային ստեղծագործություններ, ինչպես նաև՝ կներկայացվի կոմպոզիտորի տուն-թանգարանը Հարմիշ-Պարտենկիրխենում:
Երեկոյի ընթացքում տրիոյին կմիանա ալտահար Մաքսիմ Նովիկովը: Համերգը վարում է Օլյա Նուրիջանյանը:
Ծրագրում՝ Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար, սոնատ ջութակի և դաշնամուրի համար, դաշնամուրային կվարտետ:
Մուտքն ազատ է:
