Другое
TroutMania with Van Ardi
Իշխանամոլությունն ու գինարբուքը կրկին Նավավարում են:
Այս շաբաթ բոլոր իշխանամոլներին Վան Արդի գինու գործարանը Նավավարում կհյուրասիրի իր փառահեղ գինիների շարքը։ Կարմիր անապակը՝ խորոված, սպիտակը՝ շոգեխաշած, իսկ վարդագույնը՝ տապակած իշխանի հետ։
Համեղ ընթրիքից ու գինարբուքից բացի պատրաստ եղեք հենց գործարանի հիմնադիրներից լսելու գինեգործական գաղտնիքներ ու գործարանի ստեղծման պատմությունը։
Հ.Գ.Հիշեցնում ենք իշխանամոլության պայմանները.
Վճարում եք 3.300 դրամ և համտեսում եք խորոված, խաշած ու տապակած իշխաններն՝ իրենց խավարտով։ Խաշած իշխանի հետ կհամտեսենք սպիտակ, խորովածի հետ՝ կարմիր, տապակածի հետ՝ վարդագույն ՎանԱրդի:
Երեկոն սկսում ենք 19:30:
