«Սուրբ ծնունդ» ավանդական տոնակատարություն
Սիրելի բարեկամ, հունվարի 6-ին միացի´ր մեզ, միացի´ր` նշելու Սուրբ ծննդյան տոնն արդեն իսկ մոռացված տարբերակով:
Նպատակ ունենք վերականգնելու և մասսայականացնելու սուրբծննդյան ժողովրդական ավանդական ծիսակարգը:
Ժամը` 13.30-ին երթով, երգ ու պարով, խաղերով ու բարձր տրամադրությամբ Ֆիլհարմոնիայից շարժվելու ենք դեպի Ազատության հրապարակ, ուր կանցկացնենք սուրբծննդյան ավանդական տոնակատարություն:
•Հայկական ավանդական կենաց ծառի (տոնածառ) զարդարում
•Կաղանդի երգեր
•Սուրբծննդյան և Հայտնության ավետիսներ
•Ամանորյա ծիսական խաղեր
•Երգեր ու պարեր
•Տարի հացի ծիսակարգ
Մեր միջոցառմանն իրենց մասնակցությունն են բերել «Տոնացույց» ժողովրդական թատրոնը
«Մասունք» ազգագրական երգի պարի խումբը, ովքեր լավագույնն են տիրապետում ավանդական ծիսակարգին` գրագետ մատուցմամբ ձեզ կպատմեն, կցուցադրեն, մասնակցից կդարձնեն մեր նախնիների ավանդույթներին:
Կարիք ենք համարում նշել, որ նման միջոցառում այսքան լայնածավալ դեռևս չի իրականացվել և գրեթե համոզված ենք, որ կանցկացնեք հետաքրքիր և ուսանելի ժամանակ:
