Другое
Դասախոսություն ՆԱՄ-ում
Հունվարի 10-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում-դասախոսություն բժիշկ-սննդաբան Հայկազ Սարգսյանի հետ:
Հանդիպումը կրում է «Առողջ բարեկեցություն» խորագիրը:
Հայկազ Սարգսյանը բուժում է անբուժելի համարվող հիվանդություններ (երևանյան հիվանդություն, քաղցկեղ, էպիլեպսիա և այլն)՝ կարգավորելով հիվանդի սննդակարգը համապատասխան ապրելակերպի ուսուցմանը զուգընթաց:
Հանդիպում-դասախոսության ընթացքում Հայկազ Սարգսյանը կխոսի կենսական նշանակության կարևոր խնդիրների մասին, որոնց միջոցով կարելի է հասնել առողջ և ներդաշնակ երկարակեցության:
Մուտքն ազատ է:
