Նոր Տարի 2017 ԷՕՆում
Սիրելի՛ Էօնցիներ, ամենաապահով որոշումը կլինի նոր տարվա գիշերն անցկացնել տանը՝ շամպայն-բլինչիկով և ՀՀ և ՌԴ նախագահների մաղթանքներն ունկնդրելով:
Ամենաճիշտ լուծումն, այնուամենայնիվ, Էօն գալն է: Ահա օրա… կամ ավելի ճիշտ գիշերակարգը՝
- Մաքուր օդ և բազմաբովանդակ ծրագիր,
- Չինական թեյախմություն սթափ-քլաբին,
- Հայկական ալկոհոլախմություն՝ միս ու արյուն կազմող մեծամասնությանը,
- Անմիս “Մայրաքաղաքային” և մսով “Հայրաքաղաքային” աղցաններ,
- Ամանորյա ֆիլմեր, երգեր ու ԷՕՆական ինտելեկտուալ խաղեր:
Դե ինչ, սպասում ենք Ձեզ մեր ջերմ տնակում` հեռու հարևանների այցերից ու ժամկետանց “բամբանեռկաներից”: Մեզ մոտ կա ամեն ինչ կարմիր աքլորին ուրախ, պոզիտիվ ու էներգիայով լի դիմավորելու համար:
Մուտքը՝ 5000 դրամ (ներառյալ Ամանորյա հյուրասիրություն, մեկ գավաթ սանգրիա և ԷՕՆական տրամադրություն)։
