Ցուցահանդես ՆԱՄ-ում
Հունվարի 16-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա նկարիչ Հրայր Հակոբյանի`«ԱՅԲ» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն մանրանկարչության ոճով 22 նկար:
Նկարներում պատկերված է հայերենի այբուբենը՝ զարդանկարների տեսքով, որոնցում յուրաքանչյուր այբբենական շարք ունի իր յուրովի թեմատիկան։
Մուտքն ազատ է: