Global Education Fair 2017
«Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնը 2017թ.-ի փետրվարի 10-ին կազմակերպում է «Global Education Fair 2017» կրթական ցուցահանդեսը, , որը տեղի կունենա Բեսթ Ուեսթերն Կոնգրես հյուրանոցի «Պիկասսո» սրահում:
Ցուցահանդեսին մասնակցում են աշխարհահռչակ կրթական հաստատություններ՝ ներկայացնելով ամառային դպրոցներ, մագիստրոսական և բակալավրիատի ծրագրեր, ինչպես նաև միջնակարգ կրթության զանազան հնարավորություններ:
Կրթական ցուցահանդեսի ժամանակ մասնակիցները տեղում կծանոթանան արտերկրյա միջնակարգ և բարձրագույն կրթություն առաջարկող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կտեղեկանան բոլոր այն հնարավորություններին, որոնք առկա են ՀՀ քաղաքացիների համար, անմիջապես կկարողանան ստանալ առկա կրթաթոշակների մասին տեղեկություններ, ինչպես նաև հնարավորություն կունենան տեղում ներկայացնել տարբեր ամառային դպրոցներին և կարճաժամկետ ծրագրերին մասնակցելու հայտերը:
Ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները ցուցահանդեսի ամբողջ ընթացքում կպատասխանեն ձեզ հուզող հարցերին, ինչպես նաև պատրաստ կլինեն ցուցահանդեսից հետո ամիսների ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով խորհուրդներ տալ ձեզ և ուղղորդել ճիշտ կրթական ծրագիրը գտնելու հարցում :
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ:
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Փերփերի շոու ներկայացում