Ֆիթնես եւ առողջ սննդակարգ
Գեղեցիկ կազմվածքի գրավականը մարզումներն են եւ առողջ սննդակարգը:
Ավելորդ քաշից ազատվելու, կազմվածքը շտկելու եւ սլացիկ դարձնելու համար կանանց եւ աղջիկներին հրավիրում ենք միանալ ֆիթնեսի այս ծրագրին, որը զուգահեռվում է սննդակարգը կարգավորելուն ուղղված մարզիչի խորհուրդներով:
Ծրագիրը նախատեսված է 14 տարեկանից բարձր աղջիկների եւ կանանց համար, ովքեր ցանկություն ունեն ազատվել ավելորդ քաշից, կերտել գեղեցիկ ու առողջ մարմին, վարել ակտիվ կենսակերպ եւ ունենալ առողջ սննդակարգ:
Մարզումների ծրագիրը ակտիվ է՝ հագեցած cardio վարժություններով, որը մշակել եւ վարում է տարիներ շարունակ յոգայով ու ֆիթնեսով զբաղվող մարզիչ Գայանե Զարգարյանը:
Դասընթացի մեկնարկը նախատեսված է հունվարի 16-ին ՏաՏա. մայրիկիս օգնականը / TaTa: Mom's helper կենտրոնում, հասցեն՝ Բուզանդի 43, Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ: Մարզումներն իրականացվում են առավոտյան կամ երեկոյան ժամերին հետեւյալ օրակարգով՝
- երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ՝ ժամը 18:30-19:30,
- երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ՝ ժամը 11:00-12:00:
Մասնակիցները հնարավորություն ունեն ընտրել ամսական 8 կամ 12 դասի փաթեթ եւ սպառել դրանք ամսվա ընթացքում՝ բացակայությունները լրացնելով շաբաթվա մյուս օրերին: 8 դասի արժեքը 14.000դրամ է, իսկ 12 դասինը՝ 20.000դրամ, իսկ մեկ առանձին դասի արժեքը՝ 2000դրամ: Ի դեպ, յուրաքանչյուր մասնակից ունի մինչեւ երկու ընկեր ներգրավելու հնարավորություն, որի դեպքում յուրաքանչյուր ընկերոջ մասնակցության համար իր ամսավճարը նվազում է 2000դրամով:
ՏաՏա կենտրոնում մարզումներին զուգահեռ գործում է նաեւ երեխաների խնամքի հնարավրություն, որը մարզվելու հնարավորություն կտա նաեւ մայրիկներին: Յուրաքանչյուր դասի համար մեկ երեխայի խնամքի հավելավճարը կազմում է 500դրամ:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ:
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Փերփերի շոու ներկայացում