Հայկական մշակույթը համաշխարհային դարբնոցում
Փետրվարի 7-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում նկարիչ, ռեժիսոր Սուքիաս Թորոսյանի հետ:
Հանդիպումը կրում է «Հայկական մշակույթը համաշխարհային դարբնոցում» խորագիրը:
Միջոցառման ընթացքում Սուքիաս Թորոսյանը կխոսի հայկական մշակույթի նշանակության մասին՝ ներկայացնելով Հայաստանը՝ որպես համաշխարհային մշակույթի զարգացման կարևորագույն օջախ:
Մուտքն ազատ է: