Ռուսերենի ինտերակտիվ դասընթաց
Գիտակցելով հանրակրթական դպրոցներում երեխաների շրջանում ռուսերենի իմացության եւ դրա օգտագործման դժվարությունները, նաեւ հիմնվելով լեզվական տարբեր ինտերակտիվ ծրագրերի հաջող փորձի վրա՝ ՏաՏան նորից առաջարկում է ռուսերենի դասընթաց, որի նպատակն է զարգացնել լեզուն հասկանալու եւ օգտագործելու հմտությունները: Մինչեւ փետրվարի 1-ը միանալու դեպքում գործում է հատուկ առաջարկ:
Ծրագրի հիմնական շեշտը բանավոր խոսքի եւ հաղորդակցության վրա է. մեր նպատակն է երեխաների մոտ ակտիվացնել օտար լեզուն լսել-հասկանալու եւ այդ լեզվով խոսել-արտահայտվելու հմտությունները: Այդ պատճառով գլխավոր սկզբունքն է՝ «ոչ մի հայերեն բառ» :) Լեզվի իմացությունը զարգացնելու համար համապատասխան միջավայր մենք ստեղծում ենք երեխաների միջեւ ազատ ու ինտերակտիվ շփման, խաղային մեթոդների, թեմատիկ նախագծերի միջոցով:
Դասընթացը նախատեսված է երկու տարիքային խմբերի համար, յուրաքանչյուր խմբում նախատեսված է մինչեւ 8 երեխայի մասնակցություն: Մեկնարկը՝ փետրվարի 1-ից հետեւյալ օրակարգով՝
- 4-6 տարեկաններ, երեքշաբթի եւ հինգշաբթի 17:00-ին,
- 7-10տարեկաններ, երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ 17:00-ին:
Մասնակցել կարելի է ինչպես փաթեթով, այնպես էլ առանձին դասերով, որոնց տեւողությունը 1 ժամ է, իսկ պայմանները հետեւյալն են.
- 1 առանձին դասի արժեքը՝ 2.000դրամ,
- 8 դասի արժեքը՝ 14.000դրամ (1 ամսում սպառելու հնարավորությամբ),
- 12 դասի արժեքը՝ 20.000դրամ (40 օրում սպառելու հնարավորությամբ),
- ՏաՏայի դասապատրաստման ծրագրի մասնակիցների համար՝ համապատասխանաբան 1500-8000-14000դրամ:
Իսկ մինչեւ փետրվարի 1-ը գրանցվելու դեպքում (վճարում կատարելով), 8 եւ 12 դասերի փաթեթները հնարավոր կլինի ձեռք բերել 4000դրամ զեղչված արժեքով, համապատասխանաբար՝ 10.000 եւ 16.000դրամով:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: