Выставка
Շնչառություն կամ հետադարձ հայացք
Փետրվարի 13-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Սուրեն Մելքոնյանի՝ «Շնչառություն կամ հետադարձ հայացք» խորագիրը կրող քանդակների ցուցահանդեսը:
-Այս աշխատանքները ծնվել և քարացել են առօրյա շնչառության հետ և բնորոշում են մարդու կարճաժամկետ ապրումները, անմիջական կապը մարդու և բնության հետ: Էմոցիաներ, որոնք ձեզ են հասնում գծի և ծավալի միջոցով,-այսպես է ներկայացնում իր աշխատանքները քանդակագործ Սուրեն Մելքոնյանը:
Սուրեն Մելքոնյանի քանդակները տեղադրվել են ինչպես ՀՀ տարբեր քաղաքներում և գյուղերում, այնպես էլ՝ ՀՀ սահմաններից դուրս:
Մուտքն ազատ է:
