Концерты
Համերգային երեկո ՆԱՄ-ում
Փետրվարի 17-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Վերադարձ» խորագիրը կրող համերգային երեկոն:
Երեկոյի ընթացքում երաժշտական համարներով հանդես կգան Բելլա Ավետիսյանն ու Նարինե Ղուկասյանը:
Միջոցառման ընթացքում կհնչեն Մարչելլոյի, Յոհան Սեբաստիան Բախի, Սերգեյ Ռախմանինովի, Մարկ Հեյսի ստեղծագործություններից:
Մուտքն ազատ է:
