Другое
Սուրբ Սարգիս և Տեառնընդառաջ տոները Ազգային պատկերասրահում
Հայաստանի ազգային պատկերասրահում, 2017 թվականի ընթացքում կազմակերպվելու են մի շարք կրթական ծրագրեր՝ նախատեսված նաև ընտանիքների համար։ Ընտանիքին նվիրված միջոցառումների շարքում առաջին կրթական ծրագիրը նվիրվում է Սուրբ Սարգիս և Տեառնընդառաջ եկեղեցական տոներին։
Փետրվարի 11-ին ՝ ժամը 13:00-ին, սիրով սպասում ենք ընտանիքի բոլոր անդամներին (5 տարեկանից բարձր) մասնակցելու և ծանոթանալու տոների խորհրդաբանությանը, կերպարվեստում դրանց արտացոլմանը, ավանդույթներին և սովորույթներին։ Կրթական ծրագիրը կուղեկցվի հետաքրքիր խաղերով և կունենա ստեղծագործական ավարտ:
Մասնակցության համար նախանական գրանցումը պարտադիր է։
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Կրթական ծրագրի մեկ մասնակցի տոմսի արժեքն է 600 դրամ:
