Թրեյնինգ՝ Պրոֆայլինգ
Թրեյնինգը վարում է նեյրոլեզվաբանական ծրագրավորման մասնագետ, պրոֆայլեր Դանիել Ջհանգիրյանը:
Պրոֆայլինգը «մարդկանց ընթերցելու» լավագույն մեթոդն է, որը թույլ է տալիս կարճ ժամանակում բացահայտել դիմացինի՝ Ձեր հետ շփման ընթացքում ցուցաբերվող ազդեցության անձնական առանձնահատկությունները: Մարդուն (նրա որակներն ու արժեքները, սովորություններն ու առանձնահատկությունները, մոտիվացիան և այլն) «ընթերցելու» համար ձեզանից կպահանջվի շատ քիչ ժամանակ:
Ծրագրում՝
Ճիշտը և սուտը որպես սոցիալական ֆենոմեններ:
Ստի սահմանումը: Ինչպե՞ս է կառուցվում սուտը:
Կողմնորոշող դադարի կետը:Սթրեսի առաջին արձագանքները:
Վեգետատիվ նյարդային համակարգի արձագանքը:
Ստի բացահայտումը խոսքի միջոցով (խոսքային մոդելներ):
Ստի բացահայտումը ժեստերի միջոցով (ժեստերի լեզու):
Հոգետիպեր և ոչ միայն…
Ուսումնական ծրագիրը մշակվել է միջազգային մասշտաբի փորձագետ Եվգենի Սպիրիցայի և Ստի Հետազոտման Միջազգային Ակադեմիայի կողմից:
Ավարտին տրվում է մասնակցության վկայական:
Թրեյնինգի տևողությունը` 7 օր, օրական 2 ժամ,
Սկիզբը`փետրվարի 12-ին, ժ.15:00:
Արժեքը՝ 25.000 ՀՀ դրամ:
