Ցուցահանդես ՆԱՄ-ում
Փետրվարի 20-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Ավանի մշակույթի տան նախաձեռնությամբ իրականացվող ցուցահանդեսը, որը կրում է «Հայացք դեպի արվեստ» խորագիրը:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն գրաֆիկական աշխատանքներ, ինչպես հայկական զարդանախշերով, այնպես էլ՝ ազատ թեմաներով:
Ցուցահանդեսին կներկայացվեն 5-15 տարեկան սաների աշխատանքներից:
Ավանի մշակույթի տան հիմնական նպատակն է հանդիսանում բնակչության մշակութային հանգստի կազմակերպումն ու երեխաներին գեղագիտական դաստիարակություն տալը:
Կերպարվեստի բաժնի խմբավար՝ Տաթևիկ Գրիգորյան
Մուտքն ազատ է: