Գրքի շուրջ Բրունոյի հետ
Փետրվարի 19-ը Հայաստանում գիրք նվիրելու օրն է: #ԳրքիՇուրջ խորագրով գեղարվեստական գրքերի քննարկումների շարքի երկրորդ հանդիպման համար ավելի հարմար օր դժվար թե գտնվեր։
Ահա թե ինչու ՀՀ մշակույթի նախարարություն/ Ministry of Culture of the Republic of Armenia-ը, #Գրքամոլ-ը և #LOFT-ը ժամը 14։00-ին հրավիրում են բոլորին՝ գրքոտվելու և մասնակցելու հետաքրքիր քննարկման։
Այս անգամ ընտրվել է Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» վեպը, որը պատմություն է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին: Իրադարձությունները ծավալվում են համակենտրոնացման ճամբարի հրամանատարի որդու՝ Բրունոյի շուրջ, ում հանկարծակի ծանոթությունը հրեա տղայի հետ, բերում է անկանխատեսելի հետևանքների։ Դուք ունեք բավական ժամանակ գիրքն ընթերցելու կամ վերընթերցելու համար։
Հանդիպումն առավել հետաքրքիր ու մասնագիտական կդարձնեն մեր խոսնակները․
-Պատմաբան Սուրեն Մանուկյան
-Կինոգետ Սիրանուշ Գալստյան
-Հոգեբան Արմինե Մանուկյան
-Թարգմանիչ Ռուզան Ազիզյան
Քննարկումից հետո ամենաակտիվ 20 մասնակիցները կստանան Հրանտ Մաթևոսյանի «Նանա իշխանուհու կամուրջը»։ Թեմատիկ օրվա հետ կապված, գրքեր նվեր կստանան նաև այլ մասնակիցներ։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կցանկանան մասնակցել #LoftGyumri-ի գրքահավաքին, կարող են թողնել գրքերը հենց տեղում։
Մուտքավճար՝ 1000 դրամ:
