Քանոնի երեկո ՆԱՄ-ում
Փետրվարի 21-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Էթերի Հովհաննիսյանի և Կիմա Ավետիսյանի քանոնի երեկոն:
Երաժշտական միջոցառումը կրում է «Ծիծեռնակ» խորագիրը:
Էթերի Հովհաննիսյանը և Կիմա Ավետիսյանը սովորել են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի դասարանում, մասնակցել են բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոների, իսկ այժմ սովորում են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Նվագակցող՝ Արմեն Աղաջանյան
Մուտքն ազատ է: