Սիմոր
Էօնցիներ, սիրու՞մ եք հայկական արտադրության խորիմաստ ֆիլմեր․ հրավիրում ենք ձեզ դիտելու «ՍԻՄՈՐ» ֆիլմը, որից հետո քննարկում կունենանք ֆիլմի ռեժիսորի ՝ Դանիել Հարությունյանի հետ՝ համատեղելով այն չինական թեյախմության հետ։
Այս պատմությունը մի պոետի մասին է, ով պատերազմից վերադառնալուց հետո ինքնասպանություն է գործում: Իր փոքր եղբայրը չկարողանալով մոռանալ իրեն, ծեր տարիքում սկսում է գիրք գրել իր ավագ եղբոր մասին:
Սցենարի հեղինակ, ռեժիսոր, պրոդյուսեր- Դանիել Հարությունյան
Դերերում- Արամ Կարախանյան, Դավիթ Հակոբյան, Արեգ Գևորգյան, Անի Ղազարյան, Արարատ Դիլոյան, Ինգրիտ Կոկչյան, Հասմիկ Տեր Կարապետյան, Արծրուն Չոբանյան, Գոհար Մադոյան
Բեմադրող օպերատոր- Դավիթ Ավետիսյան
Երաժշտական ձևավորում- Գոռ Ղուկասյան, Վան Եղիազարյան
Նկարիչ- Ինա Աբրահամյան
Ջ.Դ. ՍԵԼԻՆՋԵՐԻ ստեղծագործությունների մոտիվներով:
Մուտքը ՝ 2000 դրամ,
ներառյալ քաղցրավենիք և թեյախմություն։
