Բարեկենդանը Գյումրիում
Պահքի մեջ մտնելուց առաջ խրախուսվում է մի լավ զվարճանալ։ Դրա համար նույնիսկ հատուկ տոն կա՝ Բարեկենդանը։ Այն հայկական ժողովրդական ամենասիրելի տոներից է, և մենք չէինք կարող չօգտվել օրը ձեզ հետ անցկացնելու հնարավորությունից։
Առաջարկում ենք միանալ մեզ Թումոյի Թմբաթայի և Արիկ Բամբիռի համերգին՝ Գյումրիի դրամատիկական թատրոնում։ Համերգից հետո բոլորով դուրս կգանք թատրոնի դիմաց և մի լավ կզվարճանանք։ Կլինեն պարեր, երգեր ու զանազան խաղեր, իսկ Թումո Գյումրիի պատանիները ձեզ համար թեմատիկ տիկնիկներ ու դիմակներ կպատրաստեն։
Միացե՛ք մեզ փետրվարի 26-ին՝ լավագույն ձևով անցկացնելու հայկական լավագույն տոներից մեկը։ Կտեսնվե՛նք։
It's encouraged to party down right before Lent. In fact, there's even a holiday for it called Barekendan. It's one of the most beloved of Armenian holidays and we couldn't pass up the chance to spend it with you!
We suggest you just us for the concert with TUMO band TmbaTa and Arik Bambir at the Gyumri Dramatic Theater. After the concert, we'll all go to across the street to continue the fun. There will be dancing, music and lots of games and our Gyumri TUMOians will be there to make you festive puppets and masks.
Join us on February 26th to celebrate this wonderful Armenian holiday. We'll see you there!