Կինոդիտում. Հերոսների քաղաքը
Սիրելի՛ ԷՕՆցիներ, մեր կինոակումբի անդամներ և պարզապես կինոխելագարներ:
Փետրվարի 16-ին՝ ժամը 19։30-ին, համեցե՛ք ԷՕՆ միասին դիտելու «Հերոսների քաղաքը» անիմացիոն ֆիլմը, որը 2015 թվականին «Օսկար»-ի է արժանացել լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ անվանակարգում։
Երիտասարդ Հիրո Համադան բնատուր գյուտարար է, նա ստեղծում է ռոբոտների մոդելներ: Իր ավագ եղբոր՝ Տադաշիի հետ միասին նրանք կյանքի են բերում ամենաառաջադեմ գաղափարները ապագայի քաղաք Սան-Ֆրասոկիոյի Տեխնիկական համալսարանում: Մի շարք առեղծվածային իրադարձություններից հետո ընկերները հայտնվում են ստոր դավադրության կենտրոնում: Հուսահատ վիճակում Հիրոն որոշում է օգտագործել ուրախ և բարեսիրտ փորձնական ռոբոտ Բեյմաքսին, վերածրագրավորելով նրան որպես անպարտելի մարտական մեքենայի:
Տևողություն՝ 105 րոպե
Լեզու՝ անգլերեն` ռուսերեն ենթագրերով կամ ռուսերեն` անգլերեն ենթագրերով
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն):
